Անկախ ֆիլմերի համահայկական առաջին փառատոնի հաղթող ճանաչվեց «Դաժան սիրավեպ» ֆիլմը![]() 31 մայիսի 2011 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դարձան Անկախ ֆիլմերի համահայկական առաջին փառատոնի հաղթողները: Այն կազմակերպել էր Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը (CANC): Ինչպես հայտնեց կենտրոնի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը, Հիմնական անվանակարգի հաղթող է դարձել Շ.Համբարձումյանի «Դաժան սիրավեպ» ֆիլմը, լավագույն ուսանողական ֆիլմ ` Ա. Սարգսյանի «Վաղ գարունը», լավագույն երիտասարդական ֆիլմ` Նելլի Սարդարյանի «Վերջին գույնը» իսկ լավագույն 1 րոպեանոց ֆիլմ է ճանաչվել Ռ. Մկրտչյանի «Հուշը»: Փառատոնի բացումը կայացավ մայիսի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության (UNICA) կինոփառատոնի 2010թ-ի մրացանակակիրների ֆիլմերի ցուցադրմամբ: Մրցութային փուլը մեկնարկել է մայիսի 29-ին Ազգային պատկերասրահում Երիտասարդական ֆիլմերի (մինչև 25 տարեկան) անվանակարգում առաջադրված 7 ֆիլմերի ցուցադրությամբ: Մայիսի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին մյուս անվանակարգերի ֆիլմերը: Ժուրիի կազմը գլխավորում էր կինոռեժիսոր Արման Մանարյանը, մյուս անդամներն են կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը, օպերատոր Աշոտ Մկրտչյանը, սցենարիստ-ռեժիսոր Գարիկ Զաքոյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, թատերագետ Նաիրա Եղիազարյանը, օպերատոր Լևոն Գրիգորյանը և կինոսիրող Արայիկ Շարբաթյանը: Փառատոնի հաղթող ֆիլմերը օգոստոսի 20-28-ը Լյուքսեմբուրգում մասնակցելու են Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության (UNICA) կինոփառատոնին: CANC-ը միավորում է Հայաստանի ոչ պրոֆեսիոնալ կինոարտադրողներին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ֆիլմեր նկարահանել, որոնք հանձնվելու են UNICA-ի դատին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |