Վայոց Ձորը «Մենք ենք, մեր մարզը» մշակույթի օրերի շրջանակներում կներկայացնի մարզի տաղանադավոր երեխաներին 2 հունիսի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Երևանում կիրականացվի «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի նախագիծը, որին այս անգամ կմասնակցեն Վայոց ձորի մարզի 120 երեխա` մանակապատանեկան ստեղծագործական համույթներից, նկարիչներ ու անհատ կատարողները: Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում հունիսի 10-ին կբացվի գեղանկարչական ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Եղեգնաձորի գեղարվեստի, Ջերմուկի, Աղավնաձորի, Վայքի արվեստի դպրոցների, Ջերմուկի միջնակարգ մասնագիտական կրթօջախի, Վայոց Ձորի պետական քոլեջի սաների 41 լավագույն նկարչական աշխատանքները, որից հետո նույն վայրում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն Աղավնաձորի, Վայքի, Ջերմուկի արվեստի, Եղեգնաձորի երաժշտական դպրոցների ու մշակույթի տան պարային համույթներն ու երգչախմբերը, կհնչեն նաև պատանի երաժիշտների գործիքային ու վոկալ մենակատարումներից: Մարզից ժամանած երեխաներն իրենց մայրաքաղաքային ուղևորությունը կավարտեն երևանյան էքսկուրսիայով: «Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը, մայրաքաղաքի բնակչության իրազեկվածությանը յուրաքանչյուր մարզի մշակութային ձեռքբերումներին: Միջոցառումների, ցուցահանդեսների, համերգների կազմկերպմամբ նպաստավոր պայմաններ է ստեղծվում մանկապատանեկան մշակութային հաստատությունների, կազմակերպությունների շնորհալի պատանիների ներկայացման, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզ-մայրաքաղաք կապի ամրապնդման կամար, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |