Հուրիկ Սուրուզյանի գլխավորած հնագիտական խումբը հայտնաբերել է Ամենհոտեփ 3-րդի արձանի բեկորները![]() 2 հունիսի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Նեղոս գետի արևմտյան ափին մայիսի 31-ին հայտնաբերվել է Ամենհոտեփ 3-րդ փարավոնի հսկա ալաբաստրից արձանի բեկորները: Այն գտնվել է փարավոնի դամբարան-տաճարի պեղումների ժամանակ: Արձանը հայտնաբերվել է Քոմ էլ-Հեթթանում գտնվող փարավոնի դամբարանի երրորդ սյան մոտ, հաղորդում է Press TV-ն, հղում կատարելով Discovery News-ին: Մեմնոնի սյուների և Ամենհոտեփ 3-րդի տաճարի պահպանության նախագծի ղեկավար, դոկտոր Հուրիկ Սուրուզյանի խոսքերով, արձանը եղել է մոտավորապես 20 մ բարձրության: «Հայտնագործությունը այնքան մեծ կարևորություն ունի եգիպտական քանդակագործության և արվեստի համար, որքան որ տաճարն ինքը», ասել է գերմանաբնակ հայ եգիպտագետը: Մասնագետները գտնում են, որ արձանը ջարդվել է հեղեղի կամ երկրաժարշի ժամանակ Ք.Ա. 27 դ-ում: Ամենհոտեփ 3-րդը թագավորել է մոտ Ք.Ա. 1388-1351թթ-ին և հանդիսացել է Եգիպտոսի 18-րդ հարստության թագավորը, Թութանհամոն թագավորի պապը: Մինչ այդ, Ամենհոտեփ 3-րդի մեկ այլ` 2 մ արձան գտնվել էր Լուքսորի անապատում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |