Հայաստանի սփյուռքի նախարարությունում կայացավ 10 անուն գրքի և ձայնասկավառակի շնորհանդես 3 հունիսի 2011 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին կայացավ 2010-2011թթ. Հայաստանի սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ և պատվերով հրատարակված 10 անուն գրքի և ձայնասկավառակի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկայացվեցին Սփյուռքի հայկական համայնքների, Սփյուռքի գրական և լեզվաբանական ժառանգության, արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակի վերաբերյալ գիտական աշխատություններ` «Հայկական համայնքները ԱՄՆ-ում», «Հայ համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում», «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական ռեսուրսները», «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը», «Գրական Սփյուռք» տարեգիրք, «Ռուսաստանի հայկական Սփյուռքի մասին», «Հայկական համայնքները Խորհրդային Հանրապետություններում», «Արևմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ», «Ռուբեն Սևակի հատընտիր>> բանաստեղծությունների ժողովածու և Ռուբեն Սևակի բանաստեղծությունների ձայնասկավառակը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ընդգծելով իրականացված գիտական հետազոտությունների մեծ կարևորությունը Սփյուռքի հիմնախնդիրների լիարժեք իմացության և դրանց լուծման ուղիների որոնման առումով: Ելույթ ունեցան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գ.Հարությունյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յ.Ավետիսյանը, գրող-հրապարակախոս Ա.Թոփչյանը և այլք: Համառոտ ներկայացնելով աշխատությունները և դրանց նշանակությունը` նրանք ընդգծեցին ՀՀ սփյուռքի նախարարության կարևոր դերակատարությունը գիտական հետազոտությունների իրականացման և դրանց հրատարակման գործում: Շնորհանդեսին ներկա էր նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի սփյուռքահայ ուսանողուհի Ամի Լաչիկյանը, ում շնորհվել է Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակ, ինչպես նաև Ռուբեն Սևակի զարմիկ Հովհաննես Չիլինկիրյանի ներկայացուցիչ (դստեր ամուսին) Հակոբ Ավագյանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարութան տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության մամլո ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |