Ազգային կինոկենտրոնը կցուցադրի ֆիլմեր «Նաիրի» կինոթատրոնում

Ազգային կինոկենտրոնը կցուցադրի ֆիլմեր «Նաիրի» կինոթատրոնում

PanARMENIAN.Net - «Նաիրի» կինոթատրոնում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կցուցադրի ծրագրային ֆիլմեր, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: «Մենք հիմա բանակցություններ ենք վարում կինոթատրոնի ղեկավարության հետ և շուտով մենք կվարձակալենք կինոդահլիճը», ասաց Գևորգյանը: Ըստ նրա, կինոթատրոնում պետք է ցուցադրվի որակյալ կինո: Ծրագրում նախատեսված են դպրոցականների համար ֆիլմեր, որոնց շրջանակներում կցուցադրվեն հայ դասական գրականության հիման վրա նկարահանված կինոնկարներ, ինչպես նաև մանկական ֆիլմեր: Նախատեսվում է նաև հեղինակավոր կինոփառատոնների լավագույն ֆիլմերի ցուցադրությունը: «Եթե մենք կարողանանք նման կինոփառատոններից գոնե 10 ֆիլմ բերենք Հայաստան, ապա մեր հասարակության մեջ կփոխվի ֆիլմի մասին կարծիքը», հավելեց Գևորգյանը:

4  08.06.11 - Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---