Հայաստանում ծնունդ առավ «Հայկական ազգային կինոակադեմիան»![]() ![]() PanARMENIAN.Net - Օրերս հիմնադրվել է «Հայկական ազգային կինոակադեմիա» ՀԿ-ն, որը գլխավորում է կինոռեժիսոր Դավիթ Մուրադյանը: Այն համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, «Շարմ» ընկերության և այլ կազմակերպությունների հետ: Ըստ Մուրադյանի, ակադեմիան զբաղվելու է հիմնականում գիտական, հրատարակչական գործունեությամբ: Կինոակադեմիան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կստեղծի առաջին հայ կինոյի պատմության հանրագիտարանը: Կինոակադեմիայի անդամ կարող են դառնալ կինոյի բնագավառում առնվազն 10 տարվա փորձ ունեցող, որոշակի հաջողությունների հասած կինոգործիչները: Ակադեմիային այժմ անդամակցում են դերասան Սոս Սարգսյանը, երգահան Տիգրան Մանսուրյանը, ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանը, Հարություն Խաչատրյանը և այլք: Ակադեմիան կունենա նաև մրցանակ, որը կշնորհվի 2 տարին մեկ, քանի որ Հայաստանում տարեկան կտրվածքով կինո քիչ է նկարահանվում: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ-ին: «Շարմ» ընկերությունը զբաղվելու է ակադեմիայի կազմակերպչական և պրոդյուսերական հարցերով: Ցանկացած միջազգային մրցույթի ֆիլմ ներկայացնելու համար անհրաժեշտ է տեղի կինոակադեմիայի որոշումը և երաշխավորագիրը: Մինչ այս, Հայաստանից արտասահմանյան փառատոններ ֆիլմ ներկայացնելու համար հեղինակները երաշխավորագրեր էին ստանում կառավարությունից կամ մշակույթի նախարարությունից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |