Արցախում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» թատերական փառատոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 18-22-ը Արցախում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» թատերական փառատոնը, նվիրված Արցախի անկախության հռչակման 20-ամյակին։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Փառատոնին աջակցում են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները և Արցախի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Հինգ օրերի ընթացքում Արցախի տարբեր քաղաքներում հայ դերասանները հանդես կգան 18 ներկայացումներով՝ «Մատյան ողբերգության» (Սամվել Բաղինյան), «Ձեզ եմ դիմում...» (Ռուբեն Հակոբյան), «Ծառերը» (Գրետա Մեջլումյան) և այլն։ Մոնոներկայացումներից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան թատրոնի վերանորոգման աշխատանքներին։ Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս փառատոնը նպատակ ունի իր լուման ներդնել Արցախում։ Ըստ նրա, ներկայացումների տոմսերի գինը լինելու է սիմվոլիկ, իսկ ստացված եկամուտը համեստ կլինի։ «Արմմոնո» մոնոներկայացումների 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կայացավ Երևանում: Փառատոնը բաղկացած է երկու փուլից։ Առաջինն անցկացվում է Երևանում, մյուսը՝ որևէ մարզում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |