«Հայֆեստ2011». Բրիտանական ներկայացումը առաջին անգամ դուրս է գալիս իր երկրի սահմաններից դուրս 7 հոկտեմբերի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 7-ին «Հայֆեստ» 9-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում Համազգային պետական թատրոնի բեմում կայանալու է Միացյալ Թագավորության Proto-type թատրոնի «Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» մուլտիմեդիոն բեմադրությունը: Ներկայացման աջակիցն է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Փիթեր Փեթրալիան լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայացման մեջ փորձում է հասկանալ, թե ինչու են այդ երկու հանցագործները` Բոնին ու Քլայդը այդքան սիրված: Բացի վերը նշված հերոսներից, ներկայացումը, ըստ ռեժիսորի, նաև դերասանների մասին է: «Ներկայացումը զվարճալի է, բայց այնտեղ անցում է կատարվում դեպի լուրջ իրավիճակներ», ասաց Փեթրելիան: «Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» (Redux) բեմադրությունը պատմություն է երեք տարի շարունակ բանկեր թալանող և սպանություններ կատարող Բոննի Փարկեր և Քլայդ Բարոու զույգի մասին: Նրանց պատմությունն ավարտվեց հանկարծակի, երբ 1934 թվականին Լուիզիանայում ոստիկանությունը դարանակալեց և սպանեց նրանց: Ոչ ոք տեղյակ չէ բոլոր մանրամասներին, սակայն նրանց քրեական սիրո պատմությունը դարձավ հայտնի լեգենդ ողջ աշխարհում: Վկայությունների, անձնական պատմությունների, բամբասանքների, վավերացումների, վիդեոների և նկարների հիման վրա Բոննիի և Քլայդի պատմությունը վերաշարադրվում է` բացահայտելով այն դրդապատճառները, որոնց շնորհիվ այս տխրահռչակ սիրահարների կյանքի ու մահվան պատմությունը տարիներ շարունակ հմայում է հանդիսատեսին: Proto-type-ը երիտասարդ թատրոն է, հիմնադրվել է 1997 թ-ին Նյու Յորքում, և վերահիմնավորվել 2006թ-ին Մեծ Բրիտանիայում: «Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» ներկայացումը բեմադրվել է 2004թ-ին և վերամշակվել 2009 թ-ին: Այն ներկայացվել է միայն մեծ Բրիտանիայում: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |