Սվետլանա Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով![]() ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության և մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար դերասանուհի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը Երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատում է 1949թ.-ից: Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով: Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում նա ունեցել է 150-ից ավելի դերակատարումներ` Սիմա` (‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››), Մարիետա` (‹‹Բայադերա››), Կոլոմբինա` (‹‹Վենետիկյան երկվորյակներ››), Լիքսենա` (‹‹Պարերի ուսուցիչը››), Նունուֆար` (‹‹Հին հիվանդություն››), Մարթա` (‹‹Ատամնաբույժն արևելյան›› ), Ժաննա` (‹‹Ռոզ Մարի››), Նատա` (‹‹Սոֆիկի սխալը››), Դիաննա` (‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››), Ռոզալյա` (‹‹Չանիտայի համբույրը››), և ունեցել է գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում: Նրան ամենից շատ ճանաչում են «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Ռոզի դերում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |