1

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՅԱԼԹԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

18 օգոստոսի 2000 - 19:48 AMT  00:39 GMT
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Շատ մարդիկ որոշակի հույսեր են կապում Յալթայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

18 օգոստոսի 2000 - 19:17 AMT  00:39 GMT
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի երկրորդ կեսին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

18 օգոստոսի 2000 - 18:39 AMT  00:39 GMT
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` երկրորդ հազարամյակի վերջին նստաշրջանի նախօրեին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Միջխորհրդարանական միության կողմից առաջին անգամ կկազմակերպվի աշխարհի խորհրդարանների նախագահների համաժողով, որին մասնակցելու նպատակով Նյու Յորք կմեկնի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Այս մասին հաղորդել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՅԱԼԹԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «1+3» ԲԱՆԱՁԵՎՈՎ

18 օգոստոսի 2000 - 16:59 AMT  00:39 GMT
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՊՀ անդամ պետություների ղեկավարների այսօր Յալթայում սկսվող ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում կկայանա «կովկասյան քառյակի»` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈ-ՆԵՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

18 օգոստոսի 2000 - 16:57 AMT  00:39 GMT
19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 18-ին Յալթայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՄԱՏԸ

18 օգոստոսի 2000 - 16:57 AMT  00:39 GMT
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման մեջ միջազգային ընկերակցության շահագրգռվածությունը քաղաքական բարենպաստ ֆոն է ստեղծում դրա համար: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում:

ՅԱԼԹԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

18 օգոստոսի 2000 - 16:54 AMT  00:39 GMT
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների այսօր Յալթայում սկսվող ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:
1
---