2.09.2000-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

31 օգոստոսի 2000 - 20:12 AMT  15:05 GMT
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հաշվի առնելով Հունաստանի մեծ փորձը խաղաղարար ստորաբաժանումների համար կադրերի պատրաստման գործում` մեր զինված ուժերը Հայաստանին աջակցություն կցուցաբերեն խաղաղարար գումարտակի ձեւավորման գործում»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31 օգոստոսի 2000 - 20:11 AMT  15:05 GMT
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանը եւ Հունաստանը առայժմ չեն քննարկում բազմակողմ ռազմական համագործակցության հեռանկարները` Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ: Այսօր Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում այս մասին հայտարարել են Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը եւ իր հույն պաշտոնակից, գեներալ Մանուսոս Պարայուդակիսը, որն այսօր ավարտում է իր պաշտոնական այցը Հայաստան:

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՆՈՐ ԼԻՑՔ ԿՀԱՂՈՐԴԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

31 օգոստոսի 2000 - 19:33 AMT  15:05 GMT
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ծննդյան տարեդարձի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԵԼ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԸ

31 օգոստոսի 2000 - 18:12 AMT  15:05 GMT
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թեհրանում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը եւ Իրանի փոխնախագահ Հասան Հաբիբին քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

31 օգոստոսի 2000 - 17:55 AMT  15:05 GMT
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստան-Իրան գազատարի շինարարությունը կարեւոր եւ ռազմավարական խնդիր է Երեւանի համար:Այս մասին հայտարարել է Թեհրանում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը` Իրանի արտգործնախարար Քյամալ Հարազիի հետ հանդիպման ժամանակ:
1
---