1

ՎԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

5 սեպտեմբերի 2000 - 22:06 AMT  03:44 GMT
05.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 6-ին Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար պրն Յանուշ Շտայնհոֆի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Լեհաստանի տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՀՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԻՍՊԱՆԱԿԱՆ UNION FENOSA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԻՏԵՐԱՅԻ» ՀԵՏ

5 սեպտեմբերի 2000 - 19:59 AMT  03:44 GMT
05.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Իսպանական Union Fenosa-ն երբեք բանակցություններ չի վարել եւ չի վարում Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփակկանաշնորհման մրցույթին մասնակցելու համար կոնսորցիումի ստեղծման մասին:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-7-Ը ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ

5 սեպտեմբերի 2000 - 19:53 AMT  03:44 GMT
05.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր արտասահմանյան զինվորական տեսուչների մի խումբ, որի կազմում ընդգրկված են յոթ թուրք եւ երկու գերմանացի զինվորականներ, սկսել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան զինվորական բազայի 128-րդ մոտոհրաձգային գնդի տեսչական ստուգատեսը: Այս մասին հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍԸ, վկայակոչելով Զինվորական նորությունների գործակալությանը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

5 սեպտեմբերի 2000 - 19:52 AMT  03:44 GMT
05.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ներկայումս բացառվում է ՆԱՏՕ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության գործընթացին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեվը:
1
---