1

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵՆ, ՈՐ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՄՈՒՐ»

26 սեպտեմբերի 2000 - 22:37 AMT  04:11 GMT
Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված «21 դարում ռազմավարական փոխգործության մասին» հռչակագիրը հաստատում է ոչ միայն ռուս-հայկական քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլեւ հայ եւ ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների բազմադարյան պատմության ընթացքում ձեւավորված կանոններին համապատասխան ապրելու երկու պետությունների ղեկավարների եւ ժողովուրդների ցանկությունը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՊԱՂ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՄՆԱՑՈՒԿ Է»

26 սեպտեմբերի 2000 - 22:31 AMT  04:11 GMT
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը առանձնահատուկ իրավունքներ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում: Մենք հստակ տեսնում ենք այն սահմանները, որոնք չպետք է անցնի Ռուսաստանը ցանկացած, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության հատուկ թղթակիցը, այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՌՈՒՑԵՆ «ԿՈՎԿԱՍ» ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ-ՓՈԹԻ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԱՆՑՈՒՄ

26 սեպտեմբերի 2000 - 20:19 AMT  04:11 GMT
Ռուսաստանը եւ Հայաստանը կկառուցեն «Կովկաս» համայնապատկերային երկաթուղային անցումը, որը հնարավորություն կտա Կրասնոդարի շրջանի «Կովկաս» նավահանգստից Փոթիով ապրանքներ փոխադրել Հայաստան:

ՆԱՏՕ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՋՈՐՋ ՌՈԲԵՐԹՍՈՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ

26 սեպտեմբերի 2000 - 19:53 AMT  04:11 GMT
Սեպտեմբերի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՀԵՏ

26 սեպտեմբերի 2000 - 19:52 AMT  04:11 GMT
Այսօր Մոսկվայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչայանը հանդիպել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի հետ: Այս մասին Մոսկվայից հաղորդել է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության հատուկ թղթակիցը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ Ո՞ՂՋ ԵՎ ԱՌՈ՞ՂՋ Է

26 սեպտեմբերի 2000 - 18:49 AMT  04:11 GMT
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ողջ եւ առողջ է եւ այսօր պետք է դուրս գրվի Քլիվլենդի հինադանոցից, որտեղ, բժիշկների պահանջով, նա անցնում է բուժման կուրս:
1
---