17.02.2001-ի համար տեղեկատվություն չկա:
1

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՇԵՎԱՐԴՆԱԴԶԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16 փետրվարի 2001 - 22:45 AMT  18:25 GMT
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Վրաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Ավթանդիլ Նապետվարիդզեն այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցում նպատակաուղղված եւ աբսուրդային ապատեղեկացում է անվանել ռուսաստանյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները այն մասին, թե իբր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել թուրքական իշխանությունների, բանակային վերնախավի եւ, մասնավորապես, Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Սեիֆ Թաշանի հետ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ դավադրություն կազմակերպելու եւ Հայաստանի նկատմամբ թուրք-վրացական ճնշում գործադրելու վերաբերյալ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:

ՓԱՐԻԶԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

16 փետրվարի 2001 - 22:44 AMT  18:25 GMT
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հոկտեմբերի սկզբին Փարիզում կարող է կայանալ Հարավային Կովկասի պետությունների խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՏՈՒՂԱՐԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՄԱՐ

16 փետրվարի 2001 - 19:53 AMT  18:25 GMT
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Եւրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը մարդու իրավունքների բնագավառի երեք անկախ փորձագետ կուղարկի Հայաստան եւ Ադրբեջան` քաղաքական հետապնդումների եւ քաղբանտարկյալների դեպքերի բացահայտման համար:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԵ ՓՈԽԵԼ ԻՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ

16 փետրվարի 2001 - 17:34 AMT  18:25 GMT
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ստրասբուրգում շարունակվում են բանավեճերը այն մասին, կարելի է արդյոք համարել Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամության թեկնածու, թե` ոչ, հաղորդում է ՄԵԻԴԱՄԱՔՍ-ը:
1
---