23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, հանդես գալով Միլի մեջլիսում, միանշանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներց եւ ոչ մեկը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի մոտ 50 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ հայտարարել են, որ կոչ կանեն ժողովրդին կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ, եթե այսօր խորհրդարանում կայանալիք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկումների ընթացքում ի հայտ գա իշխանությունների դրական վերաբերմունքը Հայաստանի հետ «կապիտուլյանտական» խաղաղության ստորագրմանը:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախորդ տարվա ընթացքում մարդկային զարգացման ցուցանիշներով 174 երկրների շարքում Հայաստանը 87-րդ տեղից տեղափոխվել է 93-րդ տեղը:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի ԱԳ նախարարը զարմանք է հայտնել այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում կայանալիք ղարաբաղյան կարգավորման ուղիների քննարկման կապակցությամբ եւ նշել է, որ մոտ ապագայում խաղաղ համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ձեռք են բերել բանավոր համաձայնություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքերի վերաբերյալ: