1

ԱՊՀ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՈՐՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼ

6 մարտի 2001 - 22:06 AMT  22:36 GMT
06.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Այսօր ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից-երկրների, այդ թվում` նաեւ Հայաստանի, ներկայացուցիչները կքննարկեն ռազմական կառավարման կենտրոնական մարմնի ստեղծման հարցը, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 4,2 ՄԼՆ ԵՎՐՈ` ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ

6 մարտի 2001 - 22:05 AMT  22:36 GMT
06.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Եվրամիությունը որոշում է ընդունել Հարավային Կովկասի երկրներին` Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին հատկացնել շնորհ` 4,2 մլն եվրո, թմրամոլության եւ թմրաբիզնեսի դեմ պայքարի նպատակով:

ՄԱՐՏԻ 8-ԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

6 մարտի 2001 - 18:35 AMT  22:36 GMT
06.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Մարտի 8-ին Աթենքում տեղի կունենան Հայաստանի, Հունաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն եռակողմ տնտեսական համագործակցության խնդիրներ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ Է ՆԱԽԱՆՇՎԵԼ

6 մարտի 2001 - 18:30 AMT  22:36 GMT
06.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում դրական առաջխաղացում է նախանշվել», - մամլո-ասուլիսին հայտարարել է Ֆրնասիայի նախագահ Ժակ Շիրակը` գնահատական տալով երկուշաբթի Փարիզում ավարտված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների բանակցությունների արդյունքներին:
1
---