1

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԱԶԱՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ

17 հուլիսի 2001 - 23:45 AMT  05:48 GMT
«Գազպրոմ»-ի որոշումը «Իրան-Հայաստան» գազատարի անցկացման նախագծում իր մասնակցությն վերաբերյալ վերջնական է` չնայած Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանի վերջերս արված հայտարարությանը նրա մասին, որ ռուսական գազային հսկայի այդ որոշումը կարող է վերջնականը չլինել:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

17 հուլիսի 2001 - 23:11 AMT  05:48 GMT
Հուլիսի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Իլյա Կլեբանովը:

հայկական ցեղասպանության ճանաչման հարցը կրկին կքննարկվի Կանադայի խորհարդարանում

17 հուլիսի 2001 - 22:46 AMT  05:48 GMT
«Սեպտեմբերին հայկական ցեղասպանության ճանաչման հարցը կրկին կքննարկվի Կանադայի խորհարդարանում», - հայտարարեց Կանադայում ՀՀ Արտակարգ - Լիազոր Դեսպան Արա Պապյանը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԽՈՐՀՐԴՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17 հուլիսի 2001 - 22:44 AMT  05:48 GMT
Հանրապետական կուսակցությունից անջատված «Հանրապետություն» նորաստեղծ կուսակցության ղեկավարները խորհրդատվություններ են անցկացնում մի շարք ընդդիմադիր քաղաքական կառույցների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17 հուլիսի 2001 - 21:23 AMT  05:48 GMT
«Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի անդամները ախտաբանական կազմախոսական լավագույն փորձագետների հետ կատարում են ահաբեկչության գործով մեղադրվող Նորայր Եղիազարյանի ներքին գործերի նախարարության նախաքննական մեկուսարանում մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձագետների եզրահանգման վերլուծություն:

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎՔԶԵՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

17 հուլիսի 2001 - 20:59 AMT  05:48 GMT
«Ներդրումները Ադրբեջանի նավթագազային բնագավառ ամենամոտ ժամանակներս կարող են խիստ նվազել»,- այսօր CNA թղթակցին հայտնեց Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեկսեյ Մալաշենկոն:

ԻՐԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԴԵՐԸ ԱՆՎԱՆԵԼ Է ԱՆՀԱՋՈՂ

17 հուլիսի 2001 - 18:59 AMT  05:48 GMT
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Րովհանին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ անհաջող է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ղարաբաղյան
հակամարտության կարգավորման գործընթացում:

ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԱՊՀ ՄԵԴԻԱՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

17 հուլիսի 2001 - 18:29 AMT  05:48 GMT
GazetaSNG.ru-ի տեղեկատվական-վերլուծական պորտալը եւ նոր անկախ պետությունների ուսումնասիրման Հիմնադրամը անց են կացրել ԱՊՀ մեդիատարածության առաջին մասնագիտացված հետազոտությունը` նրա իրական առաջատարների` Համագործակցության տեղեկատվական դաշտի առավել ազդեցիկ դեմքերի բացահայտման համար:
1
---