1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԵՏԲՅՈՒՋԵՆ

30 հոկտեմբերի 2001 - 23:12 AMT  18:18 GMT
Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նշվել է, որ կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի բարձրացնել բյուջետային ոլորտում աշխատողների աշխատավարձը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՏՈՒԳԱՆՔ ՄՏՑՆԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

30 հոկտեմբերի 2001 - 23:07 AMT  18:18 GMT
Հայաստանի Ազգային Ժողովի շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի սեպտեմբերից մինչեւ 2002 թվականի հունվարը զինվորական ծառայությունը չանցած քաղաքացիներից տուգանքի պարտադիր գանձման մասին օրինագիծը:

ՆՈՅԵՄԲԵՐԻ ԵՐԵՔԻՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

30 հոկտեմբերի 2001 - 23:07 AMT  18:18 GMT
Համանախագահները կմասնակցեն ԵԱՀԿ փորձագետների կողմից անցկացվող մանիտորինգին Ադրբեջանի եւ ԼՂՀ ռազմական ուժերի շփման գծի վրա:

ՆԱԽՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼԸ, ԱՄՆ-ի ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՌՋԵՒ

30 հոկտեմբերի 2001 - 21:52 AMT  18:18 GMT
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, օրերս հայտնի են դարձել Ադրբեջանի դեմ պատժամիջոցի մեղմացման վերաբերյալ ԱՄՆ-ի Սենատի որոշման լրացուցիչ մանրամասները:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ

30 հոկտեմբերի 2001 - 21:49 AMT  18:18 GMT
Արդարադատության նախարարը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԱԿԱԼԻՑ ՊՆԴԵԼՈՎ, ՈՐ ՆԱ ՀՈԳԵՊԵՍ ՀԻՎԱՆԴ Է

30 հոկտեմբերի 2001 - 21:46 AMT  18:18 GMT
Դատելով մամուլի տեղեկագրություններից, Բաքվում լուրջ անհանգստություն է առաջացրել այն լուրը, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Հայաստան են ուղարկել իրենց գործակալին, որը Հայաստանի ազգային անվտանգության նախարարաությանը իր ծառայություններն է առաջարկել Ադրբեջանում ահաբեկչական գործողությունների կատարման համար:

ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ

27 հոկտեմբերի 2001 - 05:00 AMT  18:18 GMT
Օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է երկրի տարածքում ահաբեկչական կազմակերպության անդամի ձերբակալման մասին: Այդ կազմակերպությունը կասկածվում է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ու Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկությանը մասնակից լենելում: Հաղորդվում է, որ խմբավորման կենտրոնը Կահիրեում է, իսկ ինքը ահաբեկիչը Եգիպտոսի քաղաքացի է: Կալանավորումից անմիջապես հետո կասկածյալը փոխադրվել էր Կահիրե: Այդ նպատակով Բաքու էր ժամանել «Egipt Airlines» ավիաընկերության հատուկ ինքնաթիռը, որով նա լքել է Ադրբեջանը` եգիպտական զինվորականների ուղեկցությամբ: Այդ ցուցադրական ակցիան լուսաբանելու համար հրավիրվել էին լրագրողներ: Կալանավորին ինքնաթիռ ուղեկցեցին սեւ դիմակով` արհեստականորեն գաղտնիության մթնոլորտ ստեղծելով: Ահաբեկչի անունը, չգիտես` ինչո՞ւ, թագցվում է: Իսկ նրա ձերբակալման մանրամասները Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն հրապարակում` պատճառաբանելով դա «հետաքննության շահերով»...
1
---