11.11.2001-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ

9 նոյեմբերի 2001 - 23:23 AMT  03:30 GMT
Հունաստանում բնակվող մի քուրդ, անվանելով նրան մարդասպան, փորձել է հարձակվել դիվանագետի վրա

ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

9 նոյեմբերի 2001 - 23:16 AMT  03:30 GMT
Շարունակվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի այցը Վրաստան:

ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ

9 նոյեմբերի 2001 - 23:04 AMT  03:30 GMT
Ստամբուլի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն էր նվիրված նախօրեին Փարիզում կայացած երկու քաղաքների ղեկավարների` Ալի Մուֆիթ Գուրգունի ու Ռոբերթ Նազարյանի հանդիպումը:

ԱՎԵԼԻ ՔԱՆ 700 ՄԱՐԴ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ ԿԱՐԴՈՒՄ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԸ

9 նոյեմբերի 2001 - 17:07 AMT  03:30 GMT
այս տարվա գարնանը ստեղծված ինտերնետային էջը պարունակում է վավերական լուսանկարներ, ցեղասպանության արհավիրքները վերապրած մարդկանց հիշողություններ, նյութեր թանգարան-ինստիտուտի գործունեության մասին:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  03:30 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---