1

ՀԱՅԱՍՏԱՆԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԻԾԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

14 նոյեմբերի 2001 - 22:07 AMT  11:30 GMT
Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագիծը չի նախատեսում հարկային դրույքների փոփոխություն: Այդ մասին, խորհրդարանական հանձնաժողովներում Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում,
հայտնեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյան

ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԱՀԸ

14 նոյեմբերի 2001 - 21:13 AMT  11:30 GMT
Այսօր կկայանա երկու երկրների ղեկավարների հանդիպումն առանձին, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Ենթադրվում է, որ այցի ավարտին կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԻՐԸ

14 նոյեմբերի 2001 - 21:09 AMT  11:30 GMT
Այսօր Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից-երկրների միջեւ ռազմա-տեխնիկական գործակցության հիմնական սկզբունքներին վերաբերող համաձայնագիրը:

ԱՅՍՕՐ ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՈՒԺԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

14 նոյեմբերի 2001 - 19:30 AMT  11:30 GMT
Այսօր ԱՄՆ-ի Սենատի համաձայնեցման հանձնաժողովի եւ Ներկայացուցիչների պալատի նիստում սպասվում է «Ազատությանն աջակցման ակտի» 907-րդ ուղղման ուժը ժամանակավոր կասեցնելու վերջնական որոշման ընդունումը: Հիշեցնենք, որ այդ ուղղումն արգելում է ԱՄՆ-ի կառավարությանը ուղղակի օգնություն ցույց տալ Ադրբեջանին` մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

14 նոյեմբերի 2001 - 18:33 AMT  11:30 GMT
Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյի Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսամերիկյան թեմի արքեպիսկոպոս Խաժակ Փարսամյանի եւ Ամերիկայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված հարցեր:

ԹԵՀՐԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

14 նոյեմբերի 2001 - 18:07 AMT  11:30 GMT
Նախատեսվում է քննարկել շրջակա միջավայրի, կրթության, առողջապահության եւ բնության աղետների հետեւանքների վերացման հետ կապված հարցեր: Կոնֆերանսին մասնակցում են երեք երկրների փոխնախարարներ, եւ ենթադրվում է, որ մի շարք հարցերի վերաբերյալ կստորագրվեն համաձայանգրեր:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  11:30 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---