1

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՆԱՏԵՂ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

19 դեկտեմբերի 2001 - 22:51 AMT  15:55 GMT
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է վերջերս խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված «Համատեղ անվտանգության ապահովման շահերից ելնելով զորքերի կիրառման համատեղ պլանավորման հարցերով ՌԴ եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման մասին» օրենքը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՍԱՍՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

19 դեկտեմբերի 2001 - 22:50 AMT  15:55 GMT
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի գործով դատապարտված` ԼՂՀ նախկին պաշտպանության նախարարի պաշտպանության նախկին ղեկավար Սասուն Աղաջանյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան համալիր զննում անցնելու նպատակով:

ՎԵՆԵՍՈՒԷԼԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

19 դեկտեմբերի 2001 - 22:33 AMT  15:55 GMT
Հուշարձանը գտնվում է Կարակասի կենտրոնական հրապարակներից մեկում եւ իրենից ներկայացնում է Երեւանի Ծիծեռնակաբերդի համալիրի փոքրացված նմանակը:

ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ

19 դեկտեմբերի 2001 - 22:32 AMT  15:55 GMT
Հունվարի մեկից Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Ուկրաինա եւ տրանզիտով անցնել նրա տարածքով առանց վիզաների:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

19 դեկտեմբերի 2001 - 22:31 AMT  15:55 GMT
Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մուսուլմանների կառավարման ղեկավար Շեյհ-ուլ- Իսլամի Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական, թվով յոթերորդ հանդիպումը կկայամա Մոսկվայում Համայն Ռուսիո ու Մոսկվայի Պատրիարք Ալեքսի Երկրորդի նախաձեռնությամբ:

ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵԼՈՒ ՋԱՎԱԽՔՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

19 դեկտեմբերի 2001 - 22:31 AMT  15:55 GMT
Բուրջանաձեն հայտարարել է, որ նույնիսկ եթե ԵԽ-ն պնդի Ջավախքում տասնյակ հազարավոր մարդկանց վերաբնակեցման պահանջը, սպառնալով դադարեցնել Վրաստանի անդամակցությունը այդ կազմակերպությունում, միաեւնույն է, երկրի շահերը ավելի բարձր են:

ԻՍՐԱԵԼՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԹԵԼ-ԱՎԻՎԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19 դեկտեմբերի 2001 - 22:30 AMT  15:55 GMT
Հայաստանում Իսրաելի դեսպանատան քարտուղար Գարրի Քլեյմանը արտահայտել է Թել-Ավիվի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանին իսրաելական ռազմական տեխնիկայի գաղտնի առաքումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ:

ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

19 դեկտեմբերի 2001 - 22:29 AMT  15:55 GMT
Ադրբեջանի խորհրդարանական ընդդիմությունը,որը միավորված է այսպես կոչված «Դեմդլոկում», ուսումնասիրել է Եվրոպայի Խորհուրդ ընդունվելուց երկրի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման հարցը:

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ

19 դեկտեմբերի 2001 - 22:28 AMT  15:55 GMT
Տվյալներ կան այն մասին, որ բանակցություններ են գնում «Հայկական ավիաուղիները» «Աէրոպորտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը վաճառելու մասին, որը պատկանում է ծագումով հայ Էդուարդո Էրնեքյանին եւ, որը Հարավային Ամերիկայի մի քանի երկրների ընդհանուր առմամաբ 33 օդանավակայանների տերն ու կառավարիչն է:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  15:55 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---