24.12.2001-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ

21 դեկտեմբերի 2001 - 21:06 AMT  18:18 GMT
Ինֆորմացիայի աղբյուրը հաղորդել է, որ պատվիրակությունը կղեկավարի մի սպա, որը լիազորված է ինքնուրույն որոշում կայացնել Պենտագոնի անունից:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՓՈԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ «ՑՆՈՐԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ» ՀԵՏ

21 դեկտեմբերի 2001 - 21:05 AMT  18:18 GMT
Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Պետության ղեկավարը ռուս քաղաքագետի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցությունների ընթացքը: Զրուցակիցները անդրադարձել են նաեւ Ղարաբաղի տնտեսության զարգացման հեռանկարներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 51 ՏՈԿՈՍԸ

21 դեկտեմբերի 2001 - 21:04 AMT  18:18 GMT
Այդպիսին են հարցման արդյունքները, որը անցկացրել է հայկական սոցիոլոգիական ասոցիացիան 1500 քաղաքացիների շրջանում Հայաստանի տարբեր մարզերում:

ԼՂՀ-Ն ՈՒՐԻՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ

21 դեկտեմբերի 2001 - 21:03 AMT  18:18 GMT
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված ինֆորմացիայի կապակցությամբ, ըստ որի չճանաչված պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ, որը կկայանա հաջորդ տարվա փետրվարին Սուխումիյում, քննարկվելու է ռազմական դաշինք ստեղծելու մասին հարցը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

21 դեկտեմբերի 2001 - 21:03 AMT  18:18 GMT
ԼՂՀ Բարձրագույն դատարանի որոշման համաձայն Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարարի եղբայր Կարեն Բաբայանը, որը մեղադրվում է ծառայողական դիրքը չարաշահելու եւ զենքի ու զինամթերքի անօրինական պահման մեջ, երեկ ազատ է արձակվել:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՍԵԱՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

21 դեկտեմբերի 2001 - 21:02 AMT  18:18 GMT
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել մոսկովյան «Արարատ» գինու եւ կոնյակի գործարանի պետությանը պատկանող բաժնետոմսերը պարտապաններին փոխանցելու մասին, որոնց գործարանը խոշոր գումար է պարտք:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՆՎԱՆՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՄԱՐԴ

21 դեկտեմբերի 2001 - 21:02 AMT  18:18 GMT
Ռուսական կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ-2001» ազգային մրցանակի տիտղոսակիր է դարձել Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  18:18 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---