1

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼԸ

25 դեկտեմբերի 2001 - 21:58 AMT  23:33 GMT
Գրեթե ամբողջ Թբիլիսի քաղաքը էլեկտրաէներգիայով մատակարարող` Գարդաբանիի 10-րդ էներգաբլոկում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեն երկրի էներգահամակարգում մտցրել է արտակարգ դրություն:

ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ

25 դեկտեմբերի 2001 - 21:56 AMT  23:33 GMT
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնեց Թեհրան:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

25 դեկտեմբերի 2001 - 21:56 AMT  23:33 GMT
Ռուսաստանի «Լուքոյլ» ընկերությունը կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի իրականացմանը: Այդպիսին են ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովի Բաքու կատարած կարճատեւ այցի սենսացիոն արդյունքները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԻԼՅԱ ԿԼԵԲԱՆՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԻՄԱՑ» ՍԽԵՄԱՅՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

25 դեկտեմբերի 2001 - 21:55 AMT  23:33 GMT
ՈՒրբաթ օրը աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը:

ՄՈՍԿՈՎՅԱՆ «ՍՐԵՏԵՆԿԱ» ԿՈՆՑԵՌՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՍՆԱՆԿԱՆԱԼ «ԿՐԵԴԻՏ-ԵՐԵՎԱՆ» ԲԱՆԿԻՆ

25 դեկտեմբերի 2001 - 21:54 AMT  23:33 GMT
«Կրեդիտ-Երեւան» բանկի նոր բաժնետեր` ռուսաստանցի գործարար, «Սրետտենկա» ընկերության ղեկավար Լեւոն Մարկոսը(Հայրապետյան) մտադիր է մինչեւ տարեվերջ իրականացնել երկարաժամկետ ներդրում, սնանկության վտանգի առջեւ հայտնված, բանկի ֆինանսական առողջացման նպատակով:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՑԵՆԶԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՑՎԵԼ ՈՒԹԸ ՏԱՐՈՎ

25 դեկտեմբերի 2001 - 21:54 AMT  23:33 GMT
Դա տեղի կունենա, եթե խորհրդարանը հաստատի նախագահ Ալիեւի ներկայացրած օրինագիծը:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  23:33 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---