31.12.2001-ի համար տեղեկատվություն չկա:
1

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ

27 դեկտեմբերի 2001 - 21:16 AMT  19:11 GMT
Այսօր առավոտյան կայացել է տասներկու երկկողմ համաձայնագրերի, այդ թվում եւ քաղաքական կոմյունիկեի, ստորագրման արարողությունը:

ՄԻՆՉԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

27 դեկտեմբերի 2001 - 21:16 AMT  19:11 GMT
Պայմանավորվածությունը այդ մասին ձեռք է բերվել այսօր ավարտված Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԿՍՊԱՌՆԱ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

27 դեկտեմբերի 2001 - 21:13 AMT  19:11 GMT
Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Միաքաել Հարությունյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Վրաստանի տարածքում թուրքական ռազմական ինքնաթիռների տեղակայման մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա «դա կսպառնա մեր անվտանգությանը»:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ Ա-310 ԻՆՔՆԱԹԻՌ

27 դեկտեմբերի 2001 - 21:12 AMT  19:11 GMT
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչությունը պայմանագիր է կնքել «Էյրբաս Ինդասթրի» կոնցեռնի հետ լիզինգային պայմաններով եւս մեկ Ա-310 ինքնաթիռի ձեռք բերման վերաբերյալ:

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ «ԱՆՀԵԹԵԹ» Է ԱՆՎԱՆԵԼ ԹԲԻԼԻՍԻԻ ԵՎ ԱՆԱԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

27 դեկտեմբերի 2001 - 21:11 AMT  19:11 GMT
Վրաստանի արտգործնախարար Իրաքլի Մենաղարիշվիլին հերքել է հաղորդագրությունն այն մասին, որ Մառնեուլիի օդանավակայանը նախապատրաստվում է ընդունել թուրքական ռազմական ինքնաթիռներ:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  19:11 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---