1

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԲԱՄՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՑ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՆԵՐԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՆԳԱՍՏՂԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՇԻՆԱՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

12 հունվարի 2002 - 20:02 AMT  08:06 GMT
Ռուսաստանյան «Բամո-Շինանյութեր» ընկերությունը մտադիր է Հայաստանում հինգաստղանի հյուրանոց կառուցել Սեւանա լճի ափին:

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԸ

12 հունվարի 2002 - 19:53 AMT  08:06 GMT
Երեկ Փարզում կյանքի 83-րդ տարում վախճանվեց ֆրանսիացի հանրահայտ կինոռեժիսոր եւ գրող Անրի Վերնոյը` Աշոտ Մալաքյանը:

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ

12 հունվարի 2002 - 19:51 AMT  08:06 GMT
Խմբի կազմում են` «Հուրրիեթ», «Ջումհուրրիեթ», «Թերքիշ դեյլի նյուս» թերթերի եւ «Թուրքխաբար» տեղեկատվական գործակալության թղթակիցները:

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

12 հունվարի 2002 - 19:51 AMT  08:06 GMT
Մինչեւ ձմռան վերջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հերթական այց կատարել հակամարտության տարածաշրջան:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՀՈՒՐԴԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԿԻԼԻԿԻԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԹԵՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

12 հունվարի 2002 - 19:49 AMT  08:06 GMT
Հունվարի 10-11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը շարունակեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը:

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

12 հունվարի 2002 - 19:48 AMT  08:06 GMT
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ ուշ երեկոյան ստորագրել է Ազատության աջակցման մասին Ակտի 907-րդ ուղղման ուժի ժամանակավոր կասեցմանը վերաբերող փաստաթուղթը:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  08:06 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---