1

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15 հունվարի 2002 - 21:55 AMT  16:27 GMT
ՌԴ եւ Թուրքիայի Գլխավոր շտաբերի պետեր Անատոլի Կվաշնինը եւ Հուսեյն Կիվրիկօղլուն Անկարայում ստորագրել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր:

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅՎԵԼ ՆԱՄԱԿԱՆԻՇ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻՆ

15 հունվարի 2002 - 21:47 AMT  16:27 GMT
Նամականիշի վրա պատկերված է միջնադարի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը:

ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՍԻՍՏԵՄ

15 հունվարի 2002 - 21:35 AMT  16:27 GMT
Փաստաթղթի հիմքում այն գաղափարն է, որ ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե կուսակցության, այլ կուսակցության կոնկրետ թեկնածուների համար:

ՎԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊՐՈՖՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

15 հունվարի 2002 - 21:34 AMT  16:27 GMT
Վաղը եւ հունվարի 19-ին տեղի կունենա դատավորների որակավորման քննություն` պրոֆպիտանիության ցուցակում ընդգրկվելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՍԵՊՈՒՀ ԹԱՇՉՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

15 հունվարի 2002 - 21:33 AMT  16:27 GMT
ԱՄՆ քաղաքացի Թաշչյանը զբաղեցրել է պետնախարարի պաշտոն 1993-94 թվականներին եւ կորդինացնում էր էներգետիկայի ոլորտը:

ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻՆ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ Է ՍԱԴԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

15 հունվարի 2002 - 21:32 AMT  16:27 GMT
Բաքվի ԶԼՄ-ները նշում են, որ արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը Ստրասբուրգից վերադարձել է ընկճված վիճակում:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋ Է ՃԱՆԱՉՎԵԼ

15 հունվարի 2002 - 21:31 AMT  16:27 GMT
Ստացիոնար-հոգեբուժական հետազոտությունը հաստատել է, որ ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու համար, 14 տարի ազատազրկման դատապարտված ձերբակալված Սասուն Աղաջանյանի առողջական վիճակը հոգեբանական առումով նորմալ է:

ՊԱՐԶՎԵԼ Է,ՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ, ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ

15 հունվարի 2002 - 21:30 AMT  16:27 GMT
Այժմ քննարկվում է ձերբակալվածներին Իրանին փոխանցելու հարցը:

ԱԴԵՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԵԽԽՎ-Ի ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

15 հունվարի 2002 - 21:29 AMT  16:27 GMT
Եվրախորհրդի անդամ դառնալիս պաշտոնական Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման խնդիրը պատգամավորները կքննարկեն հունվարի 24-ին:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  16:27 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---