1

ԱՅՍՕՐ ԼՐԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

19 հունվարի 2002 - 20:06 AMT  15:43 GMT
Առայժմ չկան ստույգ տվյալներ երկու ամիս տեւած բանակցությունների արդյունքներից:

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՆԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎԻՑ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՋԵԿՍՈՆ ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ

19 հունվարի 2002 - 20:03 AMT  15:43 GMT
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դիմել է կոնգրեսի ղեկավարությանը խնդրանքով` դադարեցնել Ջեկսոն-Վենիկի ուղղման գործողության կիրառումը Հայաստանի եւ ԱՊՀ եւս ութ երկրների հանդեպ:

ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

19 հունվարի 2002 - 20:02 AMT  15:43 GMT
Այսպիսի հայտարարություն է արել «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը իշխանամետ կուսակցությունների միության նիստին:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ

19 հունվարի 2002 - 19:58 AMT  15:43 GMT
Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեւիթը չի հավատում իր ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկօղլուն, որը հայտարարել էր, որ Հայաստանը զանգվածային ոչնչացման զենք ունի:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

19 հունվարի 2002 - 19:57 AMT  15:43 GMT
ԱՄՆ կատարած պաշտոնական այցի արդյունքներով Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեւիթը հայտնել է, որ Անկարան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  15:43 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---