ԹԱԼԻՇՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱԼԻՔՐԱՄ ԳՈՒՄԱՏՈՎԻ ԿԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՍՏԻՊԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱԶԱՏԵԼ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

22 հունվարի 2002 - 22:17 AMT  00:47 GMT
Թալիշ-Մուղանի Հանրապետության ղեկավարը այն 11 «խղճի կալանավորներից» մեկն է, որոնց անվերապահորեն պահանջում է ազատել Եվրոպայի Խորհրուրդը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

22 հունվարի 2002 - 22:17 AMT  00:47 GMT
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը կրկին հայտնել է, որ ոչ մի փարիզյան սկզբունքներ գոյություն չունեն եւ ոչ մի խոսք չի կարող լինել ըստ դրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:

ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

22 հունվարի 2002 - 22:16 AMT  00:47 GMT
Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի հետ առնչվող հարցեր:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏՈՑԿԻՆ

22 հունվարի 2002 - 22:15 AMT  00:47 GMT
Նախատեսվում է ստորագրել փաստաթղթեր` ԴՍԾ օպերատիվ խմբի ֆինանսավորման վերաբերյալ:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  00:47 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
---