1

ԹԲԻԼԻՍԻ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

23 հունվարի 2002 - 22:29 AMT  07:14 GMT
Թուրքական Գլխավոր շտաբի ներկայացուցիչները կհանդիպեն Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզադզեին, Վրաստանի Զինված ուժերի Գխավոր շտաբի պետ Ջոնի Պիրցխալաիշվիլիի հետ, կայցելեն վրացական բանակի 11-րդ մոտոհրաձգային բրիգադը:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ» ՆԻՍՏԸ

23 հունվարի 2002 - 22:28 AMT  07:14 GMT
Նիստում որուշում է ընդունվել ակտիվացնել աշխարհում «այսպես կոչված» Հայոց Ցեղասպանության փաստերի ճանաչմանը հակազդելուն ուղղված ջանքերը:

ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԵԹԵ ՎՐԱՍՏԱՆԸ ՉՍՏԵՂԾԻ ԴԱՇԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԱՊԱ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԿՊԱՀԱՆՋԵՆ ՄԻՑՆԵԼ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

23 հունվարի 2002 - 22:09 AMT  07:14 GMT
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ միայն Ռուսաստանի հետ դաշինք ստեղծելով, Վրաստանը կարող է պահպանել իր տարածքային ամբողջականությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

23 հունվարի 2002 - 22:08 AMT  07:14 GMT
Սեպտեմբերի 11 իրադարձությունները Նյու Յորքում եւ Վաշինգտոնում բացասաբար ադեցին Հայաստանի թեթեւ արդյունաբերության զարգացման վրա:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ` ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻՆ

23 հունվարի 2002 - 22:06 AMT  07:14 GMT
Կա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը` մինչեւ 2006 թիվը սահմանապահ զորքերում կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ, հաստատված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, սակայն այն չի նախատեսում Հայաստանում տեղակայված ԴՍԾ օպերատիվ խմբի կազմի կրճատում կամ ավելացում, կամ որեւէ լուրջ փոփոխություն:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  07:14 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---