ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

4 փետրվարի 2002 - 22:41 AMT  23:50 GMT
Սենատոր Միթչ Մակկոնելը եւ ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ժոզեֆ Քհոլլեմբերգը, Ֆրանկ Պալոնեն, Բարնի Ֆրենկը, Էդոլֆուս Թաունսը, Սյու Քելլին եւ Ադամ Շիֆֆը միավորվել են կոնգրեսմեններ Ջեկ Ռիդին եւ Ջիմ ՄակԳավերնին, որոնք հանդես են եկել հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ԱՄՆ կոնգրեսում ամենամյա արարողություն անցկացնելու նախաձեռնությամբ:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  23:50 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
---