1

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՄՈՐ ԹԱՂՄԱՆԸ ՉԻ ՀԱՅՏՆՎԵԼ

5 փետրվարի 2002 - 22:41 AMT  04:02 GMT
Փետրվարի երկուսին վախճանվել է ներքին գործերի նախկին նախարար, «Հայոծ համազգային շարժման» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանի մայրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ

5 փետրվարի 2002 - 22:39 AMT  04:02 GMT
Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, գլոբալ քաղաքականությանը, ինչպես նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստմանը, որը կկայանա մարտի սկզբին Ալմաթիում:

ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

5 փետրվարի 2002 - 22:38 AMT  04:02 GMT
Հիշեցնենք, որ օրենքում ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճարի կիրառմանը արգելք դնելու դեպքում հեռահաղոդակցային մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերությունը կարող է հայց ներկայացնել միջազգային դատարան Հայաստանի կառավարության դեմ:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՐՃԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՅՑ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

5 փետրվարի 2002 - 22:37 AMT  04:02 GMT
Հայկական համագումարում վարչակազմի հետ կապի պատասխանատու Բրայան Արդունիի խոսքերով` «կոնգրեսի հայամետ ուժերը անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանին տրամադրվող օգնության չափը չկրճատվի»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ

5 փետրվարի 2002 - 22:36 AMT  04:02 GMT
Վարդան Օսկանյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի, արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլու եւ վրաց խորհրդարանականների հետ:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ

5 փետրվարի 2002 - 22:35 AMT  04:02 GMT
Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Ղամպարյանի խոսքերով` Թուրքիային ռազմական նավերի վաճառքը կարող է լարվածություն ստեղծել Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանում:

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

5 փետրվարի 2002 - 22:34 AMT  04:02 GMT
Նշենք, որ մինչ այդ Հայաստանը ուսումնասիրել է ներքին շուկա իրանական գազի ներմուծման հնարավորությունը, սակայն իրանական երկնագույն վառելիքի բարձր գները ստիպեցին հայկական կողմին Իրանին դիտել որպես տարանցիկ երկիր` թուրքմենական գազի ներմուծման համար:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  04:02 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---