ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԼ Է «ՌԱՄՍԹՄԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԴԱՏԸ

11 փետրվարի 2002 - 22:44 AMT  15:24 GMT
Տնտեսական հարցերով Եվրոպական դատարանը մերժել է, հայկական «ՍՊՍ Սիգարոն» ֆիմայի դեմ, աշխարհահռչակ «Դավիդոֆֆ» սիգարետ արտադրող գերմանա- շվեյցարական «Ռեմսթմա» ընկերության հայցը:

ՄԻՆՉԵՒ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿՕԳՏՎԵՆ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

11 փետրվարի 2002 - 22:43 AMT  15:24 GMT
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը խոստացավ` երեք տարվա ընթացքում կրճատել բջջային կապի սակագները մինչեւ 11 ցենտ` մեկ րոպեի համար:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՌՎՈՒՄ ԵՆ ԹԱԼԻԲԱՆԻ ՋՈԿԱՏՆԵՐՈՒՄ

11 փետրվարի 2002 - 22:42 AMT  15:24 GMT
Աֆղանստանում ծավալված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ֆեդերալ ուժերին գերի են ընկել երկու ադրբեջանցի:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  15:24 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
---