12

ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

19 փետրվարի 2002 - 22:53 AMT  15:11 GMT
Նիստի աշխատանքում, որը կկայանա Վենայում փետրվարի 22-23-ին, կմասնակցի Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի գլխավորությամբ:

ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

19 փետրվարի 2002 - 22:52 AMT  15:11 GMT
Ջավախքում գործող «Զանգ» կուսակցության համանախագահ Մ. Թորոսյանը հայտարարելէ, որ «երկաթգծի շահագործման դեպքում, ընդամենը 5-6 տարիների ընթացքում, կփոխվի Ջավախքի եւ հարակից շրջանների էթնիկ կազմի հարաբերակցությունը, կվտանգվի բնակչության խոսակցական լեզուն, կրոնը, մշակույթը եւ այլն»:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 20 ՄԵԳԱՎԱՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

19 փետրվարի 2002 - 22:40 AMT  15:11 GMT
Էլեկտրակայանի շինարարության նախաձեռնողն է հայ-ամերիկյան «Սոլառեն» ընկերությունը:

ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԹՈՇԱԿՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ

19 փետրվարի 2002 - 22:40 AMT  15:11 GMT
Հիմնադրամը, որի նախագահն է Սթենֆորդի համալսարանի գեղարվեստական ղեկավար եւ Ռուսաստանի Պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), հիմնվել է Լոս Անջելեսում եւ կոչված է օժանդակել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին իրենց ուսման ժամանակահատվածում:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԿԻՊՐՈՍԻ ՄԻՋԵՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

19 փետրվարի 2002 - 22:39 AMT  15:11 GMT
Փետրվարի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը հնգօրյա պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ՋԱՎԱԽՔԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19 փետրվարի 2002 - 22:38 AMT  15:11 GMT
Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում, այդ հայտարարության կապակցությամբ մտահոգություն է հայտնել «XX1 դար» խմբակցության նախագահ Վախթանգ Բոչորիշվիլին: Նա առաջարկել է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ Ջավախեթիի հարցի քննարկման համար:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՄՈՒՄԸ

19 փետրվարի 2002 - 22:37 AMT  15:11 GMT
Տեղի ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ տեսահոլովակում Ալիեւը կոստյումով է եւ նման չէ նոր վիրահատություն տարած մարդու:

ՎԱՐՇԱՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

19 փետրվարի 2002 - 22:36 AMT  15:11 GMT
Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչը, «Վարշավայում լարվածորեն հետեւում են այդ գազամուղի շինարարության նախագծի իրականացմանը»:

ԲԱՔՎՒ ԶԼՄ-ՆԵՐԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՈՒՆԵՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻՆ ԵՒՍ ՄԵԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

19 փետրվարի 2002 - 22:35 AMT  15:11 GMT
Այդ մասին տեղեկացնում է Բաքվում հրապարակվող «Հուրրիեթ» թերթը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրը:

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՖՂԱՆՍՏԱՆ

19 փետրվարի 2002 - 22:34 AMT  15:11 GMT
պաշտոնական Անկարան հայտնել է, որ կտրամադրի 260 զինվոր եւ պատրաստակամություն է հայտնել գլխավորել խաղաղարական ստորաբաժանումները, Մեծ Բրիտանիայի հրամանատարության երեքամսյա ժամկետի ավարտից հետո:
12
---