1

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

20 փետրվարի 2002 - 22:49 AMT  17:51 GMT
Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուդոլֆ Պերինան հայտարարել է, որ այս անգամ միջնորդները տարածաշրջան կժամանեն բոլորովին նոր առաջարկներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԻ ՀԵՏ

20 փետրվարի 2002 - 22:48 AMT  17:51 GMT
Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վաշինգտոնում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20 փետրվարի 2002 - 22:38 AMT  17:51 GMT
Դիվանագետը հայտարարել է, որ Բաքվի մասնակցությունը հակաահաբեկչական գործողությանը չի ստիպի Վաշինգտոնին աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերի վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ «ՉԼՑՎԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ» ՀՐԵԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ

20 փետրվարի 2002 - 22:37 AMT  17:51 GMT
Հանդես գալով Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել հայրենակիցներին «չլցվել ատելությամբ» հրեա ժողովրդի նկատմամաբ` Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով:

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔՈՒՄ

20 փետրվարի 2002 - 22:36 AMT  17:51 GMT
Հիշեցնենք, որ Թբիլիսիյում լայն արձագանք է ստացել Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հեռուստաելույթը, որտեղ նա ենթադրաբար ասել է, որ Ջավախքի ինքնավարությունը թույլ կտար բարելավել տարածաշրջանի տնտեսական վիճակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՕՐԻՆԱԳԻԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20 փետրվարի 2002 - 19:33 AMT  17:51 GMT
Փաստաթուղթը մշակել է Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խումբը:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

20 փետրվարի 2002 - 19:29 AMT  17:51 GMT
Քալիֆորնիա կատարելիք չորսօրյա այցի ընթացքում Պերինան կհանդիպի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԿԼԵԲԱՆՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ

20 փետրվարի 2002 - 19:25 AMT  17:51 GMT
Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը պաշտոնական այցի արդյունքներով Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իլյա Կլեբանովի հեռացումը փոխվարչապետի պաշտոնից, չի անդրադառնա հայ-ռուսական առեւտրա-տնտեսական համագործակցության վրա:

ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳՆ ՆՈՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

20 փետրվարի 2002 - 19:22 AMT  17:51 GMT
Իսրայելի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բողոքի նոտային:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  17:51 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---