1

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՄՆ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

23 փետրվարի 2002 - 20:17 AMT  08:00 GMT
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմնական հարցերը, երկու երկրների հասարակական կազմակերպությունների դերը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման, փոխըմբռնման եւ վստահության խորացման գործում:

ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

23 փետրվարի 2002 - 19:55 AMT  08:00 GMT
Հանդիպման նպատակն է` իրազեկ պահել հայ համայնքի առաջնորդներին Հարավային Կովկասում, եւ, մասնավորապես, Հայաստանում Վաշինգտոնի վարած քաղաքականության մասին:

ԱՄՌԱՆԸ ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23 փետրվարի 2002 - 19:52 AMT  08:00 GMT
Գործող օրենսդրության համաձայն ընտրությունները կկայանան օգոստոսի 11-ին, այսինքն` պետության գործող ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտից 28 օր առաջ:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԼՂՀ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ

23 փետրվարի 2002 - 19:50 AMT  08:00 GMT
Երեկ Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԱՄՆ Սենատի Արտաքին գործառնությունների կոմիտեի քարտուղար Փոլ Գրոուվի հետ, որը գտնվում է Ղարաբաղում այդտեղ ստեղծված իրավիճակին եւ մարդասիրական ծրագրերի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով:

ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՔԱՆԻ ԴԵՌ ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆ, ՋԱՎԱԽՔԸ ԿՄՆԱ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

23 փետրվարի 2002 - 19:46 AMT  08:00 GMT
Ժվանիան չի բացառել հայ արմատական կազմակերպությունների, Ջավախքին ինքնավարություն տրամադրելու, պահանջների անմիջական կապը «ոչ միայն Վրաստանի սահմաններից դուրս, այլեւ նրա ներսում գտնվող որոշակի խմբերի» գործունեության միջեւ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՂԲՈՐ ԴՈՒՍՏՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ

23 փետրվարի 2002 - 19:43 AMT  08:00 GMT
Հայաստանում դա առաջին ռուսալեզու ուսանողական թերթն է, որը ստեղծվել է Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի ուսանողների ուժերով:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  08:00 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---