1

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՓՈՔՐԻԿ ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՊՈՒՐԱԿ

6 մարտի 2002 - 00:20 AMT  16:36 GMT
Ինչպես նշել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Խոսրոեւը, Երեւանում մեծ գոհունակությամբ են նշում այն ուշադրությունը, որը Թբիլիսիի իշխանությունները ցուցաբերում են հայ բնակչության խնդիրներին:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՋԱՎԱԽՔ

6 մարտի 2002 - 00:09 AMT  16:36 GMT
Այցի շրջանակներում կկայանան թուրք բարձրաստիճան զինվորականների հանդիպումները վրացական սահմանապահ գերատեսչության ղեկավար Վալերի Չխեիձեի եւ Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ:

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

5 մարտի 2002 - 23:58 AMT  16:36 GMT
Այդ մասին այսօր Երեւանում տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ Ժայմե Գաման:

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՇԱՏ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

5 մարտի 2002 - 23:29 AMT  16:36 GMT
Իր հերթին, ԼՂՀ նախագահի խոսքերով, ղարաբաղյան կողմի դիրքորոշումը հակամարտության լուծման վերաբերյալ ըմբռնումով է ընդունվել Ժայմե Գամայի կողմից:

ՆԱՏՕ-Ն ՉԻ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

5 մարտի 2002 - 23:19 AMT  16:36 GMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ` միակ արդյունավետ միջոցն է, հայտնել է այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՃԱՌՆԵՐ

5 մարտի 2002 - 20:53 AMT  16:36 GMT
Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ, ԵՒ ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

5 մարտի 2002 - 20:52 AMT  16:36 GMT
Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության տակ վերադարձնելու ցանկացած փորձեր կհանգեցնեն նոր պատերազմի:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ ԵՆ

5 մարտի 2002 - 20:11 AMT  16:36 GMT
Անկարան տարակուսում է, ինչու՞ Բաքուն պատշաճ հայտարարությամբ հանդես չեկավ վերջերս Եվրախորհրդարանի կողմից ընդունած «հայամետ բանաձեւի» վերաբերյալ, որը պարտավորում է Թուրքիային ճանաչել եւ դատապարտել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, ապաշրջափակել Հայաստանի հետ սահմանը եւ հայ-թուրքական հաշտության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՎԱՏ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

5 մարտի 2002 - 20:06 AMT  16:36 GMT
Հաշվետվության հեղինակները նշում են, որ Ադրբեջանում դատական իշխանությունը կախման մեջ է գտնվում գործադիր իշխանություններից` նա կաշառված եւ անարդյունավետ է, իսկ ՆԳՆ եւ ԱԱՆ անմիջականորեն ենթարկվում են նախագահին:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  16:36 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---