1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ , ՈՐՊԵՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ

7 մարտի 2002 - 22:09 AMT  06:18 GMT
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ հողերը ազտագրվել են հայ ժողովրդի արյան գնով եւ ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը կախված կլինի ժողովրդի կամքի արտահայտության հետ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԾԱՂԿԻ «ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՊՈՒՐԱԿԸ

7 մարտի 2002 - 22:00 AMT  06:18 GMT
Մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասում ծառատունկ կկազմակերպի ՄԱԿ-ի հայկական ներկայացուցչությունը եւ մայրաքաղաքի քաղաքապետարանը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

7 մարտի 2002 - 21:34 AMT  06:18 GMT
Նախատեսված են ՍՏՀ Խորհրդարանական Վեհաժողովի Գլխավոր քարտուղար Ջորջ Պետրիկույի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԿԱՐԱԳԱՑՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

7 մարտի 2002 - 21:30 AMT  06:18 GMT
Դիվանագետի խոսքերով, փարիզյան եւ քի-վեսթյան սկզբունքները կազմում են բանակցությունների կարեւոր հիմքը:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

7 մարտի 2002 - 21:26 AMT  06:18 GMT
ԱՀՀ-ի երեւանյան գրասենյակից ստացված տեղեկությունների համաձայն, դրան նպաստել է հանձնաժողովի թուրք ներկայացուցիչների ոչ կառուցողական դիրքորոշումը եւ Թուրքիայի ղեկավարության անգործությունը:

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼԸ ՀԱՄԱՐԺԵՔ Է ՀՈԼՈՔՈՍԹԸ ԺԽՏԵԼՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ

7 մարտի 2002 - 18:54 AMT  06:18 GMT
Երուսաղեմի «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի» տնօրեն, «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Իսրայել Չարնին նամակ է հղել Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսին եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենին, որտեղ իր մտահոգությունն է արտահայտում Հայոց ցեղասպանությունը ժխտելու նրանց դիրքորոշման վերաբերյալ:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

7 մարտի 2002 - 18:34 AMT  06:18 GMT
«Մենք հավանություն ենք տալիս բանաձեւում ներկայացված առաջարկին երեք կովկասյան պետությունների եւ ԵԽ միջեւ կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ` տարածաշրջանային համագործակցության ռազմավարության մշակման նպատակով»,- ընդգծել է Օսկանյանը:

ՎԱՂԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

7 մարտի 2002 - 18:27 AMT  06:18 GMT
Համանախագահների այցի առաջին կետը Բաքուն է, որտեղից նրանք կմեկնեն Ստեփանակերտ, իսկ հետո կժամանեն Երեւան:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  06:18 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---