1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

16 մարտի 2002 - 20:33 AMT  17:36 GMT
Առաջին հերթին կքննարկվեն կոնկրետ նախագծեր, որոնք կարող են ֆինանսավորվել հայկական Ռազմական ուժերին Միացյալ Նահանգների օգնության շրջանակներում` 4,3 միլիոն դոլար չափով:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՐՑ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 մարտի 2002 - 20:32 AMT  17:36 GMT
Խոսքը, մասնավորապես, գնում է 1998 թվականի մարդասիրական օգնությունից մնացած գումարից Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու մասին:

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

16 մարտի 2002 - 20:10 AMT  17:36 GMT
Այսօր Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մեկնել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որը մեծամասնորեն բնակեցված է հայերով:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

16 մարտի 2002 - 20:05 AMT  17:36 GMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք անկախ թերթեր ուշադրություն դարձրին, որ Հեյդար Ալիեւը եւ Վիլայաթ Գուլիեւը տարբեր են գնահատել միջազգային միջնորդների գործունեությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՆՇԱՆԱԿԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

16 մարտի 2002 - 19:58 AMT  17:36 GMT
Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում, որն արվել է Վենայում տարածաշրջան կատարած նրանց վերջին այցի ավարտից հետո:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԵԱՀԿ-Ն ԿԱՆԽԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16 մարտի 2002 - 19:36 AMT  17:36 GMT
ԵԱՀԿ փաստաթղթերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի նշված ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է «ՏՌԱՍԵԿԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

16 մարտի 2002 - 19:28 AMT  17:36 GMT
Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի ղեկավարությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից «ՏՌԱՍԵԿԱ» ծրագրին Հայաստանի մասնակցությանը բոյկոտելու կապակցությամբ:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  17:36 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---