ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԼՈԲԲԻՆԳ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

27 մարտի 2002 - 22:47 AMT  06:51 GMT
Ամերիկյան Կալիֆորնիայի նահանգի սենատոր Ջեկ Սքոթը գտնում է, որ անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ մտցնել Օսմանյան Թուրքիայում 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

27 մարտի 2002 - 22:45 AMT  06:51 GMT
Այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ութ հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  06:51 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
---