12

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ «ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԾԵԾԻ ՓԱՍՏՈՎ

29 մարտի 2002 - 22:20 AMT  17:56 GMT
Դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին արտաքին գործերի նախարար, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի եւ նույն կուսակցության վարչության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Վահագն Հայոցյանի ծեծի փաստով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՋԻԿՍՏԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆ

29 մարտի 2002 - 21:59 AMT  17:56 GMT
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի սկզբին պաշտոնական այցեր կկատարի Կենտրոնական Ասիայի երկրներ: Նա կլինի Տաջիկստանում եւ Ղրղզստանում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԲԱՔՈՒՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

29 մարտի 2002 - 21:58 AMT  17:56 GMT
Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ Ադրբեջանում գործում են, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից աշխարհի առավել վտանգավոր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված, «Հեզբոլախ» ահաբեկչական կազմակերպության օղակները:

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ

29 մարտի 2002 - 21:57 AMT  17:56 GMT
ՈՒսանողները բողոքում էին ռեկտորատի որոշման դեմ` լրագրության բաժինը փակելու վերաբերյալ:

ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԵՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ

29 մարտի 2002 - 21:56 AMT  17:56 GMT
Բավականին հիմքեր կան հուսալու, որ համատեղ ձեռնարկության արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, քանի որ վերջերս նկատվում է նման տիպի սարքավորումների պահանջարկի ավելացման միտում ԱՊՀ եւ այլ երկրների շուկաներում:

ՆԱՑԻՍՏՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ

29 մարտի 2002 - 21:55 AMT  17:56 GMT
Վկաների ցուցմունքների համաձայն, ադրբեջանցու վրա հարձակվել են հինգ նացիստ դեռահասներ:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՂԱՎԱՂՈՒՄ Է ԱՅՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ, ՈՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

29 մարտի 2002 - 21:54 AMT  17:56 GMT
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժնու առաջարկը` վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մտնում է այն գաղափարների շրջանակը, որ դավանում են Եվրամիությունը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԻՐ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՍՏԱՆԱ

29 մարտի 2002 - 21:53 AMT  17:56 GMT
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը երեկ նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ի պատասխան նրա ուղերձին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՄԱԿ-Ը ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍԱՅԹՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ

29 մարտի 2002 - 21:53 AMT  17:56 GMT
Մեկնաբանելով այդ փաստը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Մաթին Միրզան հայտարարել է, որ «ՄԱԿ-ի ցանկացած անդամ-պետություն կարող է տեղադրել կազմակերպության սայթում ցանկացած տեղեկատվություն»:

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՎԱՐԱՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

29 մարտի 2002 - 21:52 AMT  17:56 GMT
Ջավախքի Ազգային շարժման խորհրդի անդամները բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ իրենց դժգոհությունն են արտահայտում շրջանի եւ Վրաստանի էթնիկ հայ բնակչությանն ընդհանրապես պաշտոնական Երեւանի կողմից ցուցաբերվող ոչ բավարար ուշադրության կապակցությամբ:
12
---