ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

3 ապրիլի 2002 - 22:43 AMT  17:40 GMT
Սակայն, հատկապես ինչ միջոցներ, վարչապետը չի հաղորդել:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

3 ապրիլի 2002 - 22:42 AMT  17:40 GMT
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մասին արձանագրության ստորագրում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՋԻԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉՈՐՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

3 ապրիլի 2002 - 22:41 AMT  17:40 GMT
Այսօր, պաշտոնական այցով Դուշանբեյում գտնվող, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Տաջիկիստանի վարչապետ Աքիլ Աքիլովի հետ եւ կքննարկի նրա հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների հեռանկարները:

ԲԱՔՎՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՑԱԾՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

3 ապրիլի 2002 - 22:40 AMT  17:40 GMT
"Թշնամին ոչ հիմար է, ոչ էլ տկար",- եզրափակում է բաքվում հրատարակվող «Ամենօրյա նորություններ» թերթը:

ԱԼՄԱԹԻՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

3 ապրիլի 2002 - 22:40 AMT  17:40 GMT
Օրերս Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիյում տեղի է ունեցել հայկական մշակութային կենտրոնի շենքի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿԻՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ

3 ապրիլի 2002 - 22:38 AMT  17:40 GMT
Այցի ընթացքում Ռուսաստանի առաջին տիկինը կմասնակցի ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթի հաղթողների պարգեւատրմանը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  17:40 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
---