ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

10 ապրիլի 2002 - 23:51 AMT  16:33 GMT
13 հոգուց կազմված Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի 10-րդ բնապահպանական համաժողովին, որը տեղի կունենա Բաքվում ապրիլի 15-16-ը ԵԱՀԿ հովանավորությամբ:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆ

10 ապրիլի 2002 - 23:51 AMT  16:33 GMT
Բիզնես-կենտրոնի համար արդեն վարձակալվել է համապատասխան շենք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԵՌՆԻ ԿՈՂՄԻՑ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

10 ապրիլի 2002 - 23:50 AMT  16:33 GMT
Հայտարարության տակ, որը կոչ է անում քվեարկել այդ բանաձեւի օգտին, ստորագրել են շվեյցարական խորհրդարանի 200 պատգամավորներից 115-ը, ընդ որում ստորագրողների թվում են խոսնակը եւ փոխխոսնակը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  16:33 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
---