26 ապրիլի 2002 - 23:50 AMT
06:08 GMT
Մեկնաբանելով Թուրքիայի պաշտոնական անձանց կոչերը` Հայաստանի արխիվների բացման կապակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության արխիվային գործի գործակալության պետ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել եւ բաց կլինեն ոչ միայն հայոց ցեղասպանությանը, այլեւ այլ հարցերին վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրել ցանկացող գիտնականների եւ մասնագետների համար: