1

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԷԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՆՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

2 մայիսի 2002 - 02:39 AMT  18:08 GMT
Հեռուստաընկերության գործընկեր «ԳլոբՔասթ» ընկերությունն այսօրվանից սկսում է հանրային հեռուստաընկերության հեռարձակումը «Թելսթար 5» արբանյակով, որի ազդանշանը հասանելի է Միացյալ նահանգների ամբողջ տարածքում եւ Կանադայում: Մասնավորապես Կալիֆոռնիայի հայաշատ վայրերում միաժամանակ Հայաստանի առաջին ալիքն ընդգրկվում է տեղի ցանցերում եւ մեր հայրենակիցները կարող են օրական 19, իսկ մայիսի 20-ից` 24 ժամ հետեւել հանրային հեռուստատեսության ծրագրերին:

ԹԲԻԼԻՍԻԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

1 մայիսի 2002 - 21:01 AMT  18:08 GMT
Վնասվել են Սուրբ Գեւորգ եւ Էջմիածնոց հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ ութ հայկական դպրոց: Վնասվել է նաեւ Պետրոս Ադամյանի անվան Հայակական դրամատիկական թատրոնի շենքը:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ

1 մայիսի 2002 - 20:58 AMT  18:08 GMT
Ադրբեջանի նախագահը հաստատեց տեղեկատվությունն այն մասին, որ սույն թվականի մայիսին Րեյկյավիկում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

1 մայիսի 2002 - 20:58 AMT  18:08 GMT
Համագումարում Արմեն Սարգսյանը առաջարկել է չընդգրկել վարչության կազմում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, քանի որ վերջինս չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԼՅԱՄԱՐ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ

1 մայիսի 2002 - 20:57 AMT  18:08 GMT
Մեյզիո քաղաքում բացվել է հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  18:08 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---