12

ԱՆԿԱՐԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ 17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

16 մայիսի 2002 - 23:28 AMT  04:31 GMT
«Սեւ ցուցակը» հրատարակվել է այն բանից հետո, երբ «Լրագրողներ առանց սսահմանի» միջազգային լրագրողական կազմակերպությունը հրապարակել էր «աշխարհում մամուլի թշնամիների ցուցակը», որտեղ նշված էր նաեւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկողլույի անունը:

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՅՆ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ՈՐՏԵՂ ՀԱՅԵՐ ԷԻՆ ԱՊՐՈՒՄ

16 մայիսի 2002 - 23:27 AMT  04:31 GMT
Հիշեցնենք, որ ապրիլի լույս 25-ի գիշերը Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժից առավելապես տուժել էր Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասը: Ինչպես հայտնի է, տարերային աղետի պատճառով տուժած յոթ հոգուց չորսը հայեր էին:

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ

16 մայիսի 2002 - 23:24 AMT  04:31 GMT
Այցի ընթացում Դաշնության Խորհրդի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

ՌԵՅԿՅԱՎԻԿԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԶԻՋՈՒՄՆԵՐՈՎ

16 մայիսի 2002 - 23:23 AMT  04:31 GMT
այդ մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ավարտից հետո հայտարարել է Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատակից Մայքլ Մաքլյուիսը:

ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

16 մայիսի 2002 - 23:22 AMT  04:31 GMT
Հայկական խորհրդարանական պատվիրակության մայիսի 15-ին նախատեսված այցը Կրասնոդարի երկրամաս չի կայացել:

ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

16 մայիսի 2002 - 23:12 AMT  04:31 GMT
Թուրքիան արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, վախենալով այն ռեզոնանսից, որը անկասկած կառաջացնի «Արարատ» ֆիլմը համաշխարհային հասարակայնության մոտ:

ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՐԱԿԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

16 մայիսի 2002 - 23:11 AMT  04:31 GMT
Նրա խոոսքերով, հայերի զանգվածային, կազմակերպված ջարդը մեծագույն հանցագործություն է մարդկության դեմ, որի հետ դժվար է որեւէ բան համեմատել:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՆ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՄԻՋԻՆ

16 մայիսի 2002 - 23:11 AMT  04:31 GMT
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Անկարա այցելելու համար «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտ Մենարդին:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՄԱՍԻՆ ԱՐԴԵՆ ԳՐՔԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ

16 մայիսի 2002 - 23:08 AMT  04:31 GMT
Երեկ Բաքվում կայացել է երեք գրքերի` «Իլհամ Ալիեւը մեծ քաղաքականության մեջ` իրականությունը եւ հեռանկարները», «Իլհամ Ալիեւը որպես ներկայիս եւ ապագա հաջողության գործոն» եւ «Իլհամ Ալիեւ` ես պատրաստ եմ պայքարի ցանկացած մակարդակով» շնորհահանդեսը:
12
---