1

ՎԱՂԸ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ

22 մայիսի 2002 - 00:08 AMT  23:41 GMT
Սերգեյ Միրոնովը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների եւ խմբերի ղեկավարների հետ:

ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄ, ՈՐՈՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆՎԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

21 մայիսի 2002 - 23:33 AMT  23:41 GMT
Նշենք, որ հայկական պատվիրակությունը մտադիր է այցելել Կուբան` պարզելու համար իրավիճակը, որն առաջացել է հայերին երկրամասից վտարելու վտանգի կապակցությամբ:

ԲԱՔՎԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԵՏ ՆՐԱ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

21 մայիսի 2002 - 23:33 AMT  23:41 GMT
Բաքվում վերլուծում են պատճառները, որոնք ստիպել են Հայաստանի նախագահին «բացել խաղաքարտերը» ժամանակից շուտ:

ՎԱՂԸ ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԻ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ

21 մայիսի 2002 - 23:32 AMT  23:41 GMT
Նա Ադրբեջան այցելում է ոչ որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, այլ որպես Վատիկան պետության ղեկավար:

ԼՂՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

21 մայիսի 2002 - 23:31 AMT  23:41 GMT
եռնային Ղարաբաղում շարունակվում է նախապատրաստումը հերթական նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են անցկացնել օգոստոսի 11-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ` ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՐՆԵԿՅԱՆԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 մայիսի 2002 - 23:29 AMT  23:41 GMT
Հայաստանի Ազգային ժողովը հավանություն է տվել կառավարության կողմից առաջարկված օրինագծերին` ուղղված արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելուն:

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՋԵՒԻԹԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՂԵՏԻ

21 մայիսի 2002 - 23:29 AMT  23:41 GMT
Ֆոնդային շուկան սկսել էր տենդել դեռ այն ժամանակ, երբ հայտնվեցին կառավարության ղեկավարի հիվանդության մասին առաջին տեղեկությունները:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԹԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇՎԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

21 մայիսի 2002 - 23:28 AMT  23:41 GMT
Զեկուցողի թեկնածությունը կհամաձայնեցվի Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի հետ:

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱԶԱՏԵԼ Է ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՎԻԶԱՅԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄԻՑ

21 մայիսի 2002 - 23:27 AMT  23:41 GMT
Տվյալ որոշումն ընդունվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին Բուլղարիա ներգրավելու միտումով:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  23:41 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---