1

ՂՐԻՄԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԸ

25 մայիսի 2002 - 21:58 AMT  15:05 GMT
Նշենք, որ Ղրիմում բնակվում են մոտ քսան հազար հայեր:

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԸ

25 մայիսի 2002 - 21:57 AMT  15:05 GMT
Նա կմասնակցի «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովին, որը կսկսվի երկուշաբթի:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԿԿԱՅԱՆԱՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

25 մայիսի 2002 - 21:56 AMT  15:05 GMT
Թուրքական աղբյուրների տվյալներով, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 25-ին Ստամբուլում, որտեղ անց է կացվելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների հոբելյանական վեհաժողովը:

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ

25 մայիսի 2002 - 21:56 AMT  15:05 GMT
Օրենսդիրներին ուղղված փաստաթղթում ասվում է, որ օրինագծի ընդունումը կարող է «բացասաբար անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա»:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  15:05 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---