1

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

10 հունիսի 2002 - 23:26 AMT  06:59 GMT
Այս տարի սպասվում է 80 հազար զբոսաշրջիկների ժամանումը Հայաստան:

ԱՇՆԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

10 հունիսի 2002 - 23:20 AMT  06:59 GMT
Հայկական ատոմակայանի համար Հայաստանի կողմից մինչ այդ միջուկային վառելիքի ձեռքբերման 29 միլիոն պարտքի առկայությունը ոչ մի կերպ չի խանգարի վառելիքի նոր խմբաքանակի ձեռքբերմանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

10 հունիսի 2002 - 23:19 AMT  06:59 GMT
Շարունակվում է Ադրբեջանի նախագահի այցը Սանկտ Պետերբուրգ:

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԼԻՍՍԱԲՈՆՈՒՄ

10 հունիսի 2002 - 23:19 AMT  06:59 GMT
այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Մարտինս դա Կռուզը:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ` ՄՏՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՄՊԻՉՄԵՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՄԵՐԺՎԵԼ Է

10 հունիսի 2002 - 23:18 AMT  06:59 GMT
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նիստը ձախողվել է ամբիոնը գրաված ընդդիմադիր պատգամավորների խմբի կողմից:

ԷԴՈՒԱՐԴՈ ԷՐՆԵԿՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ

10 հունիսի 2002 - 23:18 AMT  06:59 GMT
Արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը, որը նախորդ օրվանից հավատարմագրային կառավարման է ընդունել Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը, մտադիր է ներկայիս օդանավակայանի շենքը վերափոխել առեւտրի կենտրոնի:

ԲԱՔՎՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՐԾԱՐԾԵԼ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՉՈՐՍ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆՁՆՄԱՆ ԹԵՄԱՆ

10 հունիսի 2002 - 23:17 AMT  06:59 GMT
Ադրբեջանական աղբյուրները շարունակում են պնդել, թե իբր անցյալ շաբաթ Սթրասբուրգում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հայկական ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկման տակ գտնվող դաշտային Ղարաբաղի չորս շրջանների Ադրբեջանին հանձնման մասին:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՎԱՌՈԴԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

7 հունիսի 2002 - 05:00 AMT  06:59 GMT
Անցած ձմեռն Ադրբեջանի համար ավելի մեղմ եղավ, քան նախորդը: Էներգետիկ ճգնաժամն այնքան լրջորեն չանդրադարձավ երկրի տնտեսության եւ սոցիալական կյանքի վրա, որքան նախորդ երկու տարիներին: Այնուհանդերձ, բնակարաններում հովհարային անջատումները մասսայական բնույթ էին կրում: Նույնիսկ Բաքվում ծայրամասերի բնակիչները օրերով էլեկտրական լույս չէին տեսնում: Տեղական թերթերը գրում էին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին: Ընդդիմության կանխատեսած սոցիալական պայթյունից հնարավոր եղավ խուսափել մեծ ջանքեր գործադրելով: Եվ այս ամենը մի երկրում, որը փորձում է աշխարհին համոզել, թե ածխաջրածնային վառելիքի հումքի անհատնելի պաշարներ ունի:
1
---