1

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԿԵՆԴԱՆԻ ԱՊՐԱՆՔԻ» ԱՌԵՒՏՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ

15 հունիսի 2002 - 21:27 AMT  20:51 GMT
Մարդկանց առեւտրի խնդիրներն ուսումնասիրող Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից Բաքվում անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը դառնում է «կենդանի ապրանքի» առեւտրի տարանցիկ երկիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՍՑՆՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԿԵՍ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

15 հունիսի 2002 - 21:16 AMT  20:51 GMT
Այդ մասին ասվել է ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի եւ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Իրմգարդ Շվեյցի հանդիպմանը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԷ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

15 հունիսի 2002 - 21:12 AMT  20:51 GMT
Արտաքին հարաբերությունների ՀՀ խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու հարցը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

15 հունիսի 2002 - 21:06 AMT  20:51 GMT
Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտա Բոնիվերիի հետ հանդիպման ժամանակ Վ. Օսկանյանը քննարկել է հայ-իտալական հարաբերությունների խորացման եւ միջազգային կառույցներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

1998 ԹՎԱԿԱՆԻՑ FDM ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 5268 ԿԳ-ԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՈՍԿԻ

15 հունիսի 2002 - 21:01 AMT  20:51 GMT
Մոտակա 2-4 տարիներին «FDM»-ը մտադիր է ներդնել Արարատի ոսկու արդյունահանման ընկերությունում 8-10 միլիոն դոլար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԲԱՑԱՌՈՒՄ Է ՄԵՂՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

15 հունիսի 2002 - 19:37 AMT  20:51 GMT
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանի խոսքերով` նման հայտարարությունները պաշտոնական Բաքվի հերթական փորձերն են խեղաթյուրել իրավիճակը եւ խափանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցական գործընթացը:

ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԸ ԲԱՆԱՁԵՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15 հունիսի 2002 - 19:24 AMT  20:51 GMT
Բանաձեւը օրինական ուժ ստանալու համար նախ եւ առաջ պետք է ճանաչվի Կանադայի խորհրդարանի ներքին պալատում` Ներկայացուցիչների պալատում, որտեղ այդ հարցի վերաբերյալ վիճաբանությունները շարունակվում են արդեն շատ տարիներ:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՎԱՌՈԴԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

7 հունիսի 2002 - 05:00 AMT  20:51 GMT
Անցած ձմեռն Ադրբեջանի համար ավելի մեղմ եղավ, քան նախորդը: Էներգետիկ ճգնաժամն այնքան լրջորեն չանդրադարձավ երկրի տնտեսության եւ սոցիալական կյանքի վրա, որքան նախորդ երկու տարիներին: Այնուհանդերձ, բնակարաններում հովհարային անջատումները մասսայական բնույթ էին կրում: Նույնիսկ Բաքվում ծայրամասերի բնակիչները օրերով էլեկտրական լույս չէին տեսնում: Տեղական թերթերը գրում էին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին: Ընդդիմության կանխատեսած սոցիալական պայթյունից հնարավոր եղավ խուսափել մեծ ջանքեր գործադրելով: Եվ այս ամենը մի երկրում, որը փորձում է աշխարհին համոզել, թե ածխաջրածնային վառելիքի հումքի անհատնելի պաշարներ ունի:
1
---