ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ

28 հունիսի 2002 - 18:43 AMT  09:34 GMT
Հանդիպման անցկացման նախաձեռնողը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԳՈԼ ԽՓԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԸ

27 հունիսի 2002 - 05:00 AMT  09:34 GMT
Հեյդար Ալիեւի «փարիզյան սկզբունքների» մասին «հայտնություններն» «իսկական դրամի» տեղ չընդունեցին ոչ միայն Երեւանում, այլեւ` Բաքվում: Ադրբեջանական առաջնորդի` հանրությանը համոզելու փորձերը, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր փոխանակել Մեղրին Լաչինով, Բաքվի քաղաքագետները եւ քաղաքական գործիչներն ընդունեցին ակնհայտ անվստահությամբ: Հայտնի կոնֆլիկտոլոգ, ոչ այքան էլ անհայտ Լեյլի Յունիսովայի ամուսին Արիֆ Յունիսովն, օրինակ, համոզված է, որ Ալիեւը ցանկալին որպես իրականություն է ներկայացնում: «Խոսելով Լաչինի եւ Մեղրիի միջանցքների հավասար լինելու մասին` Ալիեւն իրականում կեղծում է: Հայաստանը երբեք Ադրբեջանին չի տա մի տարածք, որտեղով անցնում է Իրանի հետ նրա սահմանն», -վստահեցնում է փորձագետը:
---